ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շուտով մեր ունեցած զենքերն են ինչ-որ պատճառով հավաքելու

Շուտով մեր ունեցած զենքերն են ինչ-որ պատճառով հավաքելու
12.07.2023 | 20:52

Համացանցում իմ շատ ընկերներ պահանջում են, որ զենքի ազատականացման մասին օրենքը սկսի աշխատել, որ մարդիկ կարողանան զինվել և այլն:

Կար ժամանակ, որ ես ու իմ շատ քիչ ընկերներ ու համախոհներ նույնպես դա էինք պահանջում: Բայց այն ժամանակ մենք գիտեինք, թե ումից ենք պահանջում: Հիմա չգիտեմ, չեմ տեսնում, թե ումից կարելի է պահանջել: Այո, այն ժամանակ մեզ չէին լսում, մենք իրենց դեմ էինք տրամադրվում, պայքարում էինք: Հիմա մեզ իբր լսեցին, նույնիսկ օրենք ընդունեցին, բայց էլի ազատականացում, ըստ էության, չկա, էլի բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել, որ գրեթե անհաղթահարելի են: Տակը բուլյոնն է մնացել՝ մեզ լսեցին, մեզ բանի տեղ դրեցին…

Գիտեմ, որ իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր զենք ունեն կամ ուզում են ունենալ: Էն ժամանակ, երբ մենք ձեր օգնության կարիքն ունեինք, քչերն էին մեր կողքին: Մեծ մասը մտածում էր՝ «թող վիզ դնեն՝ մենք կօգտվենք, եթե հաջողվի»: Մի մասն էլ մտածում էր, որ նարկո ու փսիխոյի տեղը ծանոթ ունի, դա իրեն չի վերաբերում, ու ինքը միշտ իր հարցերը լուծող տղա ա: Մի մասն էլ մտածում էր, որ ինքն էնքան հզոր ա, որ ուզած ժամանակ ուզած տեղում ուզած որսը կարա անի, ու ձեռքը բռնող դեռ չի ծնվել, ու էդպես մի քանի տասնյակ հազարի հասնող շահառուներից ընդամենը մի քանի տասնյակն էր օգնում, գործ անում:

Էն, ինչ հիմա տեղի է ունենում, էն օրերի մեր պասիվության, «ես իմ հարցերը պալյուբոմու կլուծեմ» մտածողության արդյունքն է:

Վատ նորություն ունեմ. եթե էն ժամանակ գոնե հույս կար, որ լսելի կլինենք, որ կարող ենք միասնաբար արդյունքի հասնել, հիմա էդ հույսն էլ չկա: Էս իշխանությունը միայն կարողանում է մեր գրպանը մտնել, մեզ ենթարկել տոտալ վերահսկողության կամ քշել իրենց հունով: Սա միակ վատ նորությունը չի. սպասեք, որ շուտով մեր ունեցած զենքերն են ինչ-որ պատճառով հավաքելու, մեզ՝ զենք ունենալու իրավունքից զրկելու:

ԱՅՈ՛, նեղացած եմ շատերից, ԱՅՈ՛, դա չեմ ուզում թաքցնել, ԱՅՈ՛, պատրաստ եմ նորից ձեր կողքին ու ձեզնից մեկը լինել, եթե պատրաստ եք խելքի գալ:

Էդուարդ Սարիբեկյան (Eduard Saribekyan)

Դիտվել է՝ 9248

Մեկնաբանություններ